Լրահոս 24/7
18.03.2024

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը

Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում մարտի 11-15-ը նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և գործընկերների՝ ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից կազմակերպված միջոցառման թեման էր «Նորարարություններ դպրոցական սննդի մեջ․ կայուն սնուցման նոր ուղիների որոնում»։

Այսպիսով՝ երեխաների և ծնողների համար նախատեսված մի շարք հետաքրքիր և կրթական միջոցառումներով դպրոցը միացել է համաշխարհային այս շարժմանը: 12-րդ անգամ նշվող այս օրն ընդգծում է առողջ սնվելու կարևորությունը, արժևորում դպրոցական սննդի կարևոր ազդեցությունը կրթության որակի և երեխաների առողջության վրա:

Միջոցառման նպատակն էր տարրական դասարանների աշակերտների հետ կիսվել առողջ ապրելակերպի մասին գիտելիքներով: Ինտերակտիվ խաղերի և ծնողների հետ վարպետության դասի միջոցով կազմակերպիչներն ուսուցիչների հետ միասին նպատակ ունեին երեխաներին փոխանցել հավասարակշռված և կայուն սնվելու գաղտնիքները, շեշտել առողջ սովորությունների կարևորությունը:

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտները մասնակցել են «Երիտասարդ հետախույզների դպրոց»-ի ավարտական ​​քննությունը խորհրդանշող թիմային խաղին։ երեխաներն առողջ ուտելու սովորություններ զարգացնող հանելուկներ և խնդիրներ են լուծել, շարժուն խաղերի մասնակցել, կատարել քիմիական փորձեր։

Նույն ընթացքում երեխաների ծնողները մասնակցել են առողջ ափսեի մասին վարպետության դասին։ ԴՍԵԲ հիմնարկի սննդաբան Արմեն Մկրտչյանը նրանց պատմել է, թե ինչպես հավասարակշռված սննդի ափսե հավաքել՝ ընդգրկելով բոլոր անհրաժեշտ սննդային խմբերը ճիշտ չափաբաժիններով, ինչպես նաև խոսել սննդի վատնումը նվազեցնելու և կայուն սննդակարգի կիրառման կարևորության մասին:

Օրվա ավարտին թե՛ երեխաները, թե՛ ծնողները ոչ միայն նոր գիտելիքներ են ձեռք բերել, այլև տուն գնացել առողջ ապրելակերպի կարևորությունը խորհրդանշող նվերներով:Այս միջոցառմանը նախորդել են մի շարք թեմատիկ իրադարձություններ։

Ուսուցիչները ինտերակտիվ դասարանային ժամ են անցկացրել առողջ սնվելու վերաբերյալ, «Երիտասարդ հետախույզների դպրոց» անվանումը ստացած դասաժամին երեխաները լսել են «առողջ ափսեի» գաղափարի և հավասարակշռված աննդակարգի առավելությունների մասին՝ ինչպես անձնական առողջությունը, այնպես էլ մոլորակի բարեկեցությունը պահպանելու համար:

Մեկ շաբաթվա ընթացքում երեխաներն ամեն օր բացահայտել են «անհայտ» առողջ մթերքները, որոնք թաքնված էին ինտերակտիվ օրացույցում: Ուսումնասիրելով իրենց ուսուցիչների ներկայացրած մթերքների հատկանիշները՝ երեխաները գուշակել են առողջ ափսեի չորս խմբերը ներկայացնող տարբեր սննդարար մթերքների՝ մրգերի, բանջարեղենի, սպիտակուցների և ամբողջահատիկի ներկայացուցիչներին։

Միջոցառումների շարքն իրականացվել է «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում, որը 2023թ. հունվարին ամբողջությամբ ազգայնացվել է։ Ծրագրի իրականացումն ու կառավարումը ՄԱԿ ՊՀԾ-ից փոխանցվել է ՀՀ կառավարությանը։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին