Իսրայելը նպաստում է Գազայում ծայր առած սովին և դա օգտագործում է որպես պատերազմի զենք, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Գազայում այլևս սովի եզրին չեն, զանգվածային սովի վիճակում են, որից տառապում են հազարավոր մարդիկ, – ասել է Բորելը Բրյուսելում՝ Գազայի մարդասիրական օգնության վերաբերյալ համաժողովի բացման ժամանակ- դա անընդունելի է։ Սովն օգտագործվում է որպես պատերազմի զենք։ Իսրայելը սով է հրահրում»։