Լրահոս 24/7
20.03.2024

Պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունների թիվն աճել է. ՄՊՀ

Պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունների թիվն աճել է. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

· Պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները։

· Պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսավարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական ծառայությունների ծավալը աճել է 6 տոկոսով՝ հասնելով 14,1 մլրդ դրամի։

Արձանագրված խնդիրներ և առաջարկվող լուծումներ

· Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության կողմից ևս մատուցվել են պահնորդական ծառայություններ։ Հանձնաժողովը կարևորում է, որ տվյալ դեպքում պահնորդական կազմակերպությունները չհայտնվեն անբարենպաստ մրցակցային պայմաններում, ինչի կապակցությամբ լիազոր մարմնի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում։

· Առկա են մի շարք օրենսդրական պահանջներ, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել տնտեսավարողների համար կամ որոնց ապահովումը գործնականորեն անհնար է։

Օրինակ՝ պահնորդական կազմակերպությունները պարտավոր են ապահովագրել պահնորդի կյանքն ու առողջությունը, սակայն ՀՀ ապահովագրական շուկայում այդ ծառայությունը չի մատուցվում։ Հանձնաժողովը համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկներ է ներկայացրել:

· Որպեսզի կազմակերպությունները ստիպված չլինեն պահպանել և լիազոր մարմին ներկայացնել մեծ ծավալի փաստաթղթեր, Հանձնաժողովը առաջարկել է Պետական եկամուտների կոմիտեի և կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում լիազոր մարմնի կողմից ստեղծել պարբերաբար թարմացվող էլեկտրոնային շտեմարաններ, որտեղ կպահպանվեն և տեխնիկածրագրային միջոցներով կթարմացվեն կազմակերպությունների, պահնորդներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տվյալները։

· Առաջարկվել է դիտարկել առանց զենքի օգտագործման պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար լիցենզավորման պահանջի վերացման հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է այդ ծառայությունների մատուցումը ներառել ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացնել համապատասխան հսկողություն՝ միաժամանակ ապահովելով ավելի դյուրին ընթացակարգեր։

Լրահոս
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
15:09
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել