«Հայաստանը Եվրամիության դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը։ Դա կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը»․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հարց է, թե որն է դիտարկման առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչվում է ադրբեջանական կողմի կողմից», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կասկածում է, որ «այնտեղ ըմբռնումով կընդունվի այդ մանդատը»․
«Դա Երևանի միակողմանի որոշումն է», – հավելել Է Պեսկովը․
«Արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»։














