Լրահոս 24/7
21.03.2024

Քննարկվել են ԵԽ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և գրանցված ձեռքբերումները

Քննարկվել են ԵԽ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և գրանցված ձեռքբերումները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Ջակումոպուլոսին։

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ի կողմից Արդարադատության նախարարությանը մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող ռազմավարական բարեփոխումների և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման օրակարգին ցուցաբերվող գործուն աջակցության համար։

Քննարկվել են ԵԽ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և գրանցված ձեռքբերումները, այդ թվում՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումների օրակարգերի և ՄԻԵԴ վճիռների կատարման շրջանակներում:

Կողմերն ընդգծել են նաև ՀՀ-ԵԽ նոր 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում նախարարության համակարգման ոլորտներում մեկնարկված ծրագրերը, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների և երաշխիքների ապահովման և սահմանադրական արդարադատության համակարգի ամրապնդման ուղղություններով։

Քննարկվել են նաև Արդարադատության նախարարության և ԵԽ մարմինների ու կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությանն ընթացող դատաիրավական, ընտրական և մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումների շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացին և հինգերորդ փուլի զեկույցի մշակման և հաստատման ընթացքին։

Գլխավոր տնօրեն Ջակումոպուլոսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Արդարադատության նախարարության կատարած աշխատանքները՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում ընթացող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական ինստիտուտների զարգացման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության աջակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները՝ սահմանադրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի 2023-2026թթ․ ռազմավարության իրականացման աջակցության, անձնական տվյալների պաշտպանության և մի շարք այլ ուղղություններով։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին