Լրահոս 24/7
22.03.2024

Ներկայացվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմը

Ներկայացվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը:

Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան հաշվետվության քննարկումն էր և 2024 թ. Տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմի ներկայացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված գործիքակազմի և մեթոդաբանության լավարկման աշխատանքները՝ նշելով, որ դրանք պետք է ամբողջապես ընդգրկեն նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական կրթության ոլորտները, քանի որ ընթացող բարեփոխումները նույնպես ներառում են կրթության բոլոր ուղղությունները։

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի խոսքով՝ իրավական համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումներն առավել ամբողջական պատկեր կապահովեն ուսումնական հաստատությունների գործունեության որակի, մասնավորապես չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության առումով։

Ստեղծվող գնահատման սյունակաշարերի՝ ռուբրիկների կիրառումը ուսումնական հաստատության ռիսկայնության որոշման գործընթացը կդարձնի առավել խորքային, իսկ ստուգման արդյունքների՝ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված սկզբունքների հետ կապը հնարավորություն կտա որոշելու ուսումնական հաստատության գործունեության և ոլորտում պետական քաղաքականության համապատասխանության աստիճանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ուսումնական հաստատություններում ստուգումների համապատասխան արդյունքները հիմք կհանդիսանան քաղաքականության մշակման համար։

Այս համատեքստում կարևորվել է նմանօրինակ հանդիպումների հաճակի կազմակերպման անհրաժեշտությունը՝ վերահսկողական և քաղաքականության մշակման աշխատանքներն առավել սինխրոնացնելու համար։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին