Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝ մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։ «Սա շատ կարևոր բան է, որովհետև նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ և հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։
ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»…
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պնդում է, թե Բաքվում պահվող հայ գերիների կենցաղային պայմանները զգալիորեն…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan…
Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև…
ԱԺ Եվրոինտեգրաման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ԵՄ-ի…
Հանուն խաղաղության պայմանագրի՝ Մոսկվան ստիպված կլինի համաձայնել եվրոպացիների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ Կիևը՝ տարածքային…