Լրահոս 24/7
25.03.2024

Արսեն Այվազյանն ընդունել է Մարի Կուրթին

Արսեն Այվազյանն ընդունել է Մարի Կուրթին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) դեպարտամենտի՝ Հայաստանում Վրաստանում և Մոլդովայում ծրագրերի պատասխանատու Մարի Կուրթին, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիի գլխավորությամբ։

Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերին նոր թափ կհաղորդվի։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ դեսպանատան աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նյութատեխնիկական և մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը աչքի են ընկել առարկայական արդյունքներով։

Մասնավորապես ԱՄՆ աջակցությամբ ՀՀ ՔԿ-ում ներդրված կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, էլեկտրոնային ապացույցների ձեռքբերման համակարգչատեխնիկական լաբորատորիայի շնորհիվ ձեռք են բերվել վարույթների համար էական նշանակության ապացույցներ։

Իսկ ԱՄՆ մասնագետների ներգրավմամբ իրականացված սեմինարների և դասընթացների ընթացքում տարբեր հանցատեսակներով նախաքննության իրականացման ոլորտում ձեռք բերած նոր փորձն ու հմտությունները բարձրացրել են քննիչների մասնագիտական հմտությունների մակարդակը։

Տիկին Կուրթը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ իրականացված նախագծերը շոշափելիորեն նպաստել են Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության և նախաքնննությունների որակի բարձրացմանը, ինչը կարևոր նախադրյալներ է ստեղծում նաև այլ ծրագրերի նախանշման և իրականացման, համագործակցության ձևերի ընդլայնման համար։

Վերջինս Հայաստանի իրավապահ համակարգում բարեփոխումների կարևոր բաղադրիչ է հանդիսանում։

Մարի Կուրթը և Ալեքսիս Հաֆթվանը նաև գնահատելի են համարել ընտանեկան և գենդերային բնույթի հանցագործությունների քրեաիրավական պայքարում ՀՀ քննչական կոմիտեի ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կողմից կազմակերպվող՝ հանցավորության դեմ միջազգային համագործակցությանը միտված տարբեր միջոցառումներին Կոմիտեի ակտիվ մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի կարիքներից բխող այն առաջնային ուղղությունները, որոնցով համագործակցությունը զարգացնելու, նոր համատեղ ծրագրերի իրականացնելու հնարավորություններ կան։ Անդրադարձ է կատարվել նաև օրերս մեկնարկած՝ ԱՄՆ դեսպանատան հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման նոր ծրագրին։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին