Նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձանագրել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ադեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա:
Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ն սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու՝ Վրաստանի ձգտումներին»,- ասաց վարչապետը:














