Լրահոս 24/7
25.03.2024

Ազգային ժողովում հյուրընկալվել են ֆրանսիացի խորհրդարանականները

Ազգային ժողովում հյուրընկալվել են ֆրանսիացի խորհրդարանականները

Մենք մշտապես կարեւորել ու շարունակում ենք կարեւորել հայ-ֆրանսիական հարաբերությունները: Ողջունում ենք տարբեր ձեւաչափերով ֆրանսիացի գործընկերների ներկայությունը Հայաստանում եւ ուրախ ենք, որ երկկողմ կապերն արդեն տեւական ժամանակ է թեւակոխել են գործնական քայլերի իրագործման փուլ:

Ողջունելով Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը` նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Մարտի 25-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Արթուր Խաչատրյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը եւ Մհեր Մելքոնյանը:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ֆրանսիացի գործընկերների մասնակցությունը միջազգային բազմակողմ հարթակներում եւ տարաբնույթ աջակցությունը հայանպաստ բոլոր նախաձեռնություններին: Նշվել է, որ Ֆրանսիան լրջագույն դերակատարություն է ունենում մեր երկրի անվտանգային եւ ժողովրդավարական միջավայրի զարգացման գործում:

Հայ խորհրդարանականներն ընդգծել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կարեւորությունը մեր երկրի անվտանգության ապահովման հարցում:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արգասաբեր ու արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը հայ խորհրդարանականները ներկայացրել են Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, անվտանգային մարտահրավերները:

Հայ եւ ֆրանսիացի պատգամավորները քննարկել են թե’ երկկողմ եւ թե’ բազմակողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին