Լրահոս 24/7
28.03.2024

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան

Փետրվարի 1-ից, ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարության շրջանակներում, դատարաններն արդեն ընդունել են 1000 վարույթ, ևս 1000 անձ փաստաթղթեր է մուտքագրել էլեկտրոնային համակարգ:

Այս գրել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նա նշել է, որ գործարկված նոր՝ Armlex հարթակի միջոցով, բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, պատասխան, միջնորդություն, պետական տուրքի վճարում և շատ այլ գործողություններ իրականացվում են էլեկտրոնային եղանակով:

Առաջին փուլում համակարգից օգտվում են իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և ՏԻՄ-երը, փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները:

Ֆիզիկական անձանց համար օգտվելու պահանջը գործում է այն դեպքում, եթե առնվազն մեկ անգամ գործողություն են կատարել թվայնացված համակարգի միջոցով:

Քաղաքացիական դատավարության թվայնացումը շատերի գործունեությունը դարձրել է ավելի հեշտ ու մատչելի`

1. Համակարգից օգտվողները ծանուցվում են հեռախոսահամարին կարճ հաղորդագրության միջոցով, բացառելով օրեր կամ շաբաթներ տևող թղթային ծանուցման սպասումը

2. Դատավորները, տեսնելով կողմերի զբաղվածությունը, նիստերը նշանակում են ազատ ժամանակահատվածում՝ բացառելով անհարկի հետաձգումները

3. Իրեղեն ապացույցները ևս ներկայացվում են լուսանկարի կամ տեսագրության միջոցով

4. Համակարգն ապահովում է ներբեռնված փաստաթղթերի անվտանգությունը1000-ից ավելի քաղաքացի, փաստաբան, դատավոր և դատավարության մասնակից արդեն ազատվել է թղթային քաշքշուկից՝ խնայելով գումար և ժամանակ:

«Համակարգից օգտվողների համար ստեղծվել են արագ աջակցման կենտրոններ, որոնց աշխատանքի շնորհիվ՝ ավելանում է համակարգից օգտվողների քանակը:

Շնորհակալ եմ օր ու գիշեր աշխատող արագ արձագանքման խմբերի ներկայացուցիչներին, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում ամեն օր ավելանում է համակարգից օգտվողների թիվը։

Այդպիսի խմբեր են գործում Արդարադատության նախարարությունում 094573037Դատական դեպարտամենտում 010511811, համակարգը սպասարկող Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս ընկերությունում 094578373, 094572979»,-գրել է նախարարը:

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին