Լրահոս 24/7
28.03.2024

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին:

Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք:

ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով:Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է մշակման և նախագծման փուլում: Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։

Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ:

Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում:

Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝ շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են:

Նշենք՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը:

Ակադեմիական քաղաքի նախագծման և հայեցակարգի ձևավորման արդյունավետության նպատակով համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ կրելու է շարունակական բնույթ:

Լրահոս
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
17:08
«Բոլորին դեմ եմ»-ը «ցեխ շպրտելով» է սկսել քարոզարշավը
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
16:53
Հայաստանում ձևավորված ընտրական մշակույթը կարևոր փոփոխությունների հիմք է դարձել. Խաչատուրյան
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
16:38
Ով մտածի՝ ՀՀ քաղաքացուն կարող է առնել, քիթ ու մռութը ջարդվելու է. Նիկոլ Փաշինյան
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
16:12
Մեզ վախեցնում են 300 հազար ադրբեջանցի փախստականի վերադարձով. Փաշինյան
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
15:50
Թեհրանի համբերությունը անսահման չէ. Արաղչի
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
15:21
«Բազմագլուխ Պուտինները մի շտաբով են աշխատում»․ Արման Բաբաջանյան
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
15:09
Հայաստանը «ներկաների և նախկինների» բաժանվել է 1998թ․-ին. Աթանեսյան
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել