Լրահոս 24/7
28.03.2024

Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Վարդանյան

Որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Վարդանյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերում ներգրավված շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են առաջիկայում ավարտին մոտեցող ծրագրերի իրականացման ընթացքը, խոչընդոտներն ու խնդիրների լուծման ուղիները։ Եղիազար Վարդանյանն արձանագրել է գործընկերային փոխադարձ վստահության սկզբունքով աշխատելու կարևորությունը և կոմիտեի պատրաստակամությունը։

Նա հավաստիացրել է, որ կարճ ժամանակում ներկաները կստանան բարձրացրած հարցերի սպառիչ պատասխանները, միաժամանակ շինարարներից պահանջել է աշխատանքները կատարել որակով և ժամանակացույցի համաձայն։

«Կառավարությունը սահմանել է հստակ նպատակ՝ միջոցներ ուղղելով դպրոցների, մանկապարտեզների, մարզադահլիճերի և այլ հաստատությունների կառուցմանը։ Ուստի բոլոր օղակներից պահանջվում է պատշաճ և որակյալ աշխատանք։ Համոզված եղեք, որ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու։

Թերությունները չշտկելու, սահմանված կանոններով չգործելու դեպքում լինելու է խիստ արձագանք։ Իսկ այն գործընկերները, որոնք կառաջնորդվեն պահանջվող սկզբունքներով և շինարարներին վայել գործելաոճով, կստանան կոմիտեի լիակատար աջակցությունը ոչ միայն այս, այլև ցանկացած այլ ծրագրի շրջանակում»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Հանդիպման մասնակիցներն առկա թերացումները, ժամկետի խախտումները պատճառաբանել են նախագծային փուլի, նախահաշվային արժեքի, մատակարար կազմակերպությունների հետ կապված ամենատարբեր հանգամանքներով։

Ի պատասխան բարձրացված հարցերի՝ կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ փաստարկներով հիմնավորված և փաստաթղթավորված բոլոր դեպքերում կոմիտեն պատրաստ է աջակցել օրենսդրության շրջանակում հարցերի շուտափույթ կարգավորմանը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով պետական այլ գերատեսչությունների։

Հանդիպման ընթացքում նաև որոշվել է ստեղծել արագ արձագանքման կապ ծրագրերն իրականացնող շինարարական կազմակերպությունների հետ։

Կոմիտեի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումները լինելու են պարբերական՝ շինարարական ծրագրերից բացի քննարկելու նաև ոլորտի բարեփոխման վերաբերյալ պատկերացումները, մասնավոր հատվածի առաջարկները։

Եղիազար Վարդանյանը հայտնել է կոմիտեի աշխատանքների կազմակերպման և բարելավման հարցում իր վճռականությունը՝ տեղեկացնելով կոմիտեի ներուժն ուժեղացնելու, որոշ ուղղություններով մասնագիտական նոր խմբեր ձևավորելու մտադրության մասին։

Նախօրեին Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հստակեցնելու գործակցության սկզբունքները։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին