X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Վերներ Թութին

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։

Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության և դուալ կրթության ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ֆինանսական գործիքների կիրառման հնարավորության ու ներդրումների ներգրավման վերաբերյալ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս