Լրահոս 24/7
29.03.2024

Ահաբեկչության վարույթի շրջանակներում խուզարկություններ են իրականացվում շուրջ 40 հասցեներում

Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի ղեկավար կազմի և համակիրների բնակարաններում։

Մասնավորապես, խուզարկություններ են իրականացվել Ժիրայր Սէֆիլյանի, Արա Պապյանի, Կարո Եղնուկյանի, Վոլոդյա Ավետիսյանի մոտ։

Խուզարկություն է իրականացվել նաև ԱԺԲ կենտրոնական գրասենյակում։Արա Պապյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը։ Վերցրեցին բջջային հեռախոսս և գազային ատրճանակս, որի համար կա ոստիկանության թույլտվությունը»։

Radar Armenia-ի հետ զրույցում քննչական կոմիտեից փոխանցեցին, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում կատարված ահաբեկչության քրեական վարույթի շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվում շուրջ 40 հասցեներում. «Իրականացվում են նաև այլ քննչական գործողություններ։ Հավելյալ ինֆորմացիա չի տրամադրվում»։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին, ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված ներխուժել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեղադրյալներից Ստեփան Հովակիմյանը և Վարդգես Գևորգյանը կալանավորվել են, իսկ Արթուր Մովսիսյանը դեռ գտնվում է բուժհաստատությունում։ Նրանք երեքն էլ «Բևիռի» աջակիցներ են։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36

Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15

Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47

Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28

Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31

ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54

Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21

Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42