Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում Ճրագալույցի Պատարագներ կմատուցվեն:
Քահանա հայրերը Պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը:
Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության Պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող եկեղեցիներում:
Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:














