Մենք իսկապես երկարամյա հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ հարաբերությունները ոչ մի կերպ ուղղված չեն Ադրբեջանի մեր ընկերների դեմ, այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Խրիստոս Կապոդիստրիասը։
Դեսպանը հիշեցրել է Հունաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրա Պապադոպուլոսի վերջին այցը Բաքու և նշել, որ այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ֆարիզ Ռզաևի հետ.
«Ուստի, չնայած բարեկամական կամ այլ կապերին, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի հետ հարաբերություններին»:














