Լրահոս 24/7
03.04.2024

Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ է մշակել

Հարկային կարգապահության խթանմանն ուղղված նախագիծ է մշակել

Հարկային կարգապահությունը զարգացնելու և խթանելու նպատակով Կառավարության կողմից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցը: Հիմնական զեկուցողը ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էր: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նախագծով առաջարկվում է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտահարկի գումարների փոխհատուցում իրականացնել այն կազմակերպություններին, որոնք կհամապատասխանեն հարկային կարգապահական չափորոշիչներին: Սակայն օրենքի նախագծով առաջ եկած իրավախախտումների դեպքում կազմակերպությունները կզրկվեն տվյալ արտոնություններից:

Կարգապահական որոշակի նորմերը ենթադրում են այնպիսի իրավախախտումներ, ինչպիսիք են՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների ոչ պատշաճ պահպանությունը, աշխատողի աշխատանքի ընդունման օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցելու, անապրանք փաստաթղթերի դուրսգրման կամ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը, լիցենզավորման ենթակա այլ գործունեության տեսակները և այլն:

Այլ սահմանափակումներից են նաև հարկային հաշվարկը սահմանված ժամկետում երկու և ավելի անգամ չներկայացնելու դեպքերը, ստուգման կամ այլ վարչական ակտով 5 մլն դրամ և ավելի չափով պարտավորություն առաջադրելը և այլն:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվում է իրավախախտումների ցանկը կրճատել: Մասնավորապես, հանել երկու և ավելի անգամ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային հաշվարկները հարկային մարմնին չներկայացնելու, ստուգման կամ վարչական ակտով 5 մլն դրամ կամ ավելի չափով առաջադրելու կետերը, իսկ ավելի պարզ իրավախախտումների պարագայում սահմանվում է երկուական խախտում, որը կազմակերպություններին կամ նրանց մասնակիցներին հնարավորություն է տալիս առաջին իրավախախտման դեպքում չզրկվել իրենց հարկը հետ ստանալու իրավունքից:

Անցումային հարաբերությունների կարգավորման նպատակով առաջարկվում է օրենքն ուժի մտցնել 2025 թվականի հունվարի 1-ից և այն տարածվի նաև 2024 թվականի և հետագա տարիների գործունեության արդյունքներով բաշխվող շահաբաժինների վրա:

Ըստ նախագծի ներկայացված տարբերակի՝ տվյալ օրենքն ուժի մեջ էր մտնելու 2024 թվականի հուլիսի 1-ից և կիրառվելու էր դրանից հետո հարկային մարմին ներկայացված դիմումների վրա: Փոխնախարարը կարևորել է նաև որոշակի ժամանակահատվածում կարգապահական հարցերի շտկման պարագայում հարկի հետ ստանալու իրավունքի վերականգնման հնարավորությունը:

Ստուգման ընթացակարգերը կիրառելու ժամանակ տնտեսվարողների և տեսուչների միջև ծագող վեճերը բացառելու նպատակով արդեն հաջորդ տարվա հունվարի 1-ից նախատեսվում է ստուգման գործընթացներն իրականացնել տեսանկարահանման միջոցով:

Արման Պողոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ընդգծել, որ հնչած դիտարկումները և առաջարկությունները հաշվի կառնվեն և լրամշակված ձևով կներկայացվեն առաջիկայում:

Լրահոս
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա․ Ծառուկյան
11:34
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա․ Ծառուկյան
Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են
11:29
Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է  Ազգային Ժողովի շենքի առջև
11:05
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Ազգային Ժողովի շենքի առջև
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից. Աշոտյան
11:03
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից. Աշոտյան
ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից
10:59
ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ