Լրահոս 24/7
03.04.2024

Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով

Շիրակի մարզում սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով

Շիրակի մարզում ապրիլի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով։ Այս մասին ապրիլի 4-ին մարզային խորհրդի արտագնա նիստի ժամանակ նշեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Խորհրդի նիստն այս անգամ տեղի ունեցավ Անի համայնքում։ Ներկա էին մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։

Մարզում ամենաբարձրը հավաքագրվել է տեղական տուրքը՝ 158․8 տոկոս, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը, որը կատարվել է 58․3 տոկոսով։Սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել է Անի համայնքը 113․4 տոկոսով, ամենացածրը՝ Ախուրյան համայնքի կատարողականն է։ Գյումրին ու Ախուրյանը չեն ապահովել սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը։

«Մեր բոլոր համայնքների աշխատանքում հետևողականությունն ու աչալրջությունը չպետք է պակասի, քանի որ սեփական եկամուտների հավաքագրումն ուղիղ պարտականություն լինելուց զատ, նշանակում է համայնքում իրականացվող նոր ծրագիր, համայնքի զարգացմանը միտված նոր նախաձեռնություն։

Համայնքների ղեկավարները պետք է հստակ տարանջատեն պարտաճանաչ ու սրտացավ հարկ վճարողներին անպարտաճանաչ մարդկանցից, քանզի յուրաքանչյուր հարկատու մեզ համար կարևոր է, իսկ պարտաճանաչ հարկատուն պետք է իմանա, որ պետությունը, մարզը, համայնքը գնահատում է իրեն։ Ինչ վերաբերում է անպարտաճանաչ հարկ վճարողներին, ապա հորդորում եմ համայնքների ղեկավարներին լինել առավել խիստ և ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր քայլերը»,- նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են արված աշխատանքները և վստահեցրել, որ թերացումները կվերացվեն ամենասեղմ ժամկետներում:

Լրահոս
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
11:56
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան