Լրահոս 24/7
04.04.2024

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի 49.6%-կատարվել է

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհի 49.6%-կատարվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։

Մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման տեխհսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ ինժեներ Յուկկա Պեկկա Լեպիստոն ներկայացրեց ծրագրի առաջընթացը։

Ըստ այդմ նշվեց‚ որ մարտի վերջի դրությամբ շինարարի կողմից կատարվել է 750 հազար խմ ծավալով հանույթ‚ որը հանույթի ամբողջ ծավալի 58 տոկոսն է։ Կատարվել է 600 հազար խմ լիցք՝ լիցքի ընդհանուր ծավալի 68 տոկոսը։ 35 երկաթբետոնե ջրատարներից 8-ի կառուցումն ամբողջությամբ ավարտվել է‚ 10-ի կառուցման աշխատանքները շարունակվում են։

Շինաշխատանքների ֆիզիկական առաջընթացը 49.6 տոկոս է։ Թե՜ տեխհսկողը‚ թե՜ պատվիրատուն‚ թե՜ կապալառու կազմակերպությունը նշեցին իրենց նկատառումները կատարված աշխատանքների վերաբերյալ։

Անդրադարձ եղավ ծրագրի իրականացման ժամկետներին‚ տեխնիկական մի շարք հարցերի։ Նման ձևաչափով հանդիպումներ Վինսենթ Լելուփի հետ տեղի են ունենում պարբերաբար։

Պարոն Լելուփը մշտադիտարկում է իրականացնում ճանապարհի կառուցման ընթացքում, ուղղորդում պայմանագրային տարընթերցումների հարցում‚ կատարում է պարբերական այցեր շինհրապարակներ, համագործակցելով պատվիրատուի, շինարարի և տեխհսկողի հետ` ծրագրի իրականացման փուլում լուծում է տալիս վիճելի հարցերին։

Լրահոս
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
11:56
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան