Լրահոս 24/7
04.04.2024

Փաշինյանն անդրադարձել է պետական ստանդարտացման ծրագրին

Փաշինյանն անդրադարձել է պետական ստանդարտացման ծրագրին

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետական ստանդարտացման ծրագրին․

«Ջուրը կամ բադրիջանի խավիարը եթե ստանդարտին համապատասխան չլինի, մեր արտադրողները չեն կարող արտահանել ԵՄ շուկա կամ ԱՄՆ, Ավստրալիա և այլն։ Բայց պետք է հասկանալ՝ ԵՄ-ում այդ ստանդարտն ինչու է այդպես սահմանվել։ Ջրի ստանդարտը որ այդպես է սահմանվել, ինչո՞ւ է այդպես արվել, ոչ թե հակառակը»։

Ըստ նրա, ջուրը ստանդարտացվում է, որպեսզի հնարավոր լինի արտահանել եվրոպական շուկա.

«Բայց մեր ժողովուրդը որ այդպես խմում է, ասում ենք՝ ոչինչ, մեր ինչի՞ն է պետք, թող ֆոսֆորը նորմայից 100 անգամ ավել լինի։ Նույնը՝ բադրիջանի խավիարի մեջ, մսի մեջ և այլն։ Մենք անում ենք դա, որ կարողանանք արտահանել եվրոպական շուկա, բայց որ մեր երեխաները տասնյակ տարիներով դա օգտագործում են, ոչ մեկիս չի հետաքրքրում։ Իսկ չի հետաքրքրում, որովհետև ստանդարտացնել՝ նշանակում է թանկացնել։ Եւ ես ուզում եմ այս երևույթի նկատմամբ մեր վերաբերմունքը կոնկրետացնենք։ Օրինակ, գնաճի նկատմամբ մեր վերաբերմունքը ճշգրտենք»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ ինչ որակի պետություն, հանրություն և կյանք ենք ուզում. «Այն, որ հիմա բոլորս նստած ենք կոստյումով ու փողկապով, դա էլ է ստանդարտ, և դա թանկացրել է բոլորիս կյանքը, որովհետև, հազար ներողություն, կարող էինք գալ չստերով, սպորտային համազգեստով և այլն։ Բայց հանրությունը հեռուստատեսությամբ այդ պատկերը տեսներ, ի՞նչ մտածեր»։

Նա նաև նշել է, թե ստանդարտացման արդյունքում, օրինակ, խոզի միսը կթանկանա․

«Բայց իրականում կթանկանա, որովհետև կավելանա անվտանգության կոմպոնենտ, առողջապահական ավելի հուսալի կոմպոնենտ, և տեղի կունենա խնայողություն՝ ի հաշիվ ապագա այն ռիսկի, որ կարող էին թունավորվել, գնային վերակենդանացման բաժանմունք, 3 օր պառկեին սիստեմների տակ։ Այսինքն, ստանդարտը իրականում դրա մասին է»։

Լրահոս
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա․ Ծառուկյան
11:34
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա․ Ծառուկյան
Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են
11:29
Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է  Ազգային Ժողովի շենքի առջև
11:05
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Ազգային Ժողովի շենքի առջև
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից. Աշոտյան
11:03
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից. Աշոտյան
ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից
10:59
ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ