Լրահոս 24/7
04.04.2024

Մենք երևի պետք է փորձենք բեմական գործունեությամբ զբաղվել. Փաշինյան

Մենք երևի պետք է փորձենք բեմական գործունեությամբ զբաղվել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շատ հաճախ կառավարությունները շատ թեմաների չեն անդրադառնում՝ մտածելով, որ դա հանրային դիմադրության է արժանանալու՝ որոշակի վիրավորական հռետորաբանությամբ․

«Բոլորն էլ մարդ են․ ոչ մեկը չի ուզում, որ իր հասցեին հայհոյանք լինի։ Բայց ես ուզում եմ հետևյալն ասել․ եթե այսօրվա իշխանությունը, վաղվա իշխանությունը չի ուզում հայհոյանքը վերցնել իր վրա, որովհետև հայհոյանքը երբեմն գործի հարակից էֆեկտն է, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը։ Ո՞վ է անելու։ Սա շատ կարևոր հոգեբանական, քաղաքական հարց է։

Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնելու։ Իհարկե, այդ որոշումները պետք է լինեն քննարկված, ուսումնասիրված, ուսումնասիրված՝ բխող երկրի երկարաժամկետ, միջնաժամկետ ու կարճաժամկետ շահերից։ Բայց, առավել ևս այսօր, այդ լծակն ուղիղ է գործում, որովհետև կան սոցիալական ցանցեր և, այդպես շարունակ, ցանցերի միջոցով գործելու հիբրիդային բանաձևեր։ Պետք է արձանագրենք, որ իշխանության գործը դա է։ Եթե ուզում ենք անել բաներ, որ բոլորը միշտ, ամեն տեղ ընդունեն ծափերով, չի լինելու։

Երևի պետք է փորձել բեմական գործունեությամբ զբաղվել, չնայած՝ էդ էլ հեշտ չի, այդտեղ էլ երբեմն լոլիկներով ու ձվերով ընդունելու պրակտիկա է լինում։ Բայց հենց այդտեղ է քաղաքական կամքը, առաջնորդության փորձությունը․ դու ի վիճակի՞ ես առաջնորդել, թե՞ ոչ»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ իդեալական որոշումներ չկան. եթե այդպիսիք լինեին, կառավարություն լինելու մեջ բարդություն չէր լինի։

Լրահոս
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
11:56
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան