Լրահոս 24/7
04.04.2024

Եթե համաձայնագրի դրույթները կատարվեն,եվրաինտեգրման գործընթացն առաջ կգնա. Եղոյան

Եթե համաձայնագրի դրույթները կատարվեն,եվրաինտեգրման գործընթացն առաջ կգնա. Եղոյան

ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումները։ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հիշեցրել է՝ Հայաստանը 2000-ականներին հարաբերությունների մի փուլ է անցել, երբ ԵՄ-ը ունեցավ իր ամենախոշոր ընդլայնումը.

«Միանգամից 10 արևելաեվրոպական պետություն դարձան ԵՄ անդամ, և այդ ժամանակ էր, որ ԵՄ-ը մեկնարկեց նախ եվրոպական հարևանության, ապա նաև՝ արևելյան գործընկերության քաղաքականությունը, և Հայաստանը երկուսին էլ մասնակից էր։

Պիտի ասեմ, որ արևելյան գործընկերության ձևաչափում բավականին ակտիվ աշխատանքներ է տարվել։ Եվ հենց այս շրջանում էր, որ Հայաստանի կառավարությունը սկսեց նաև ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»։

Ըստ նրա՝ սրանք նոր տիպային համաձայնագրեր էին։

Պատգամավորը հիշեցրեց, որ թեև Հայաստանը արժանացել էր եվրոպական կողմի դրվատանքին, որ առաջընթաց է գրանցել այդ բանակցություններում, 2013թ. սեպտեմբերի իրադարձությունների բերումով ՀՀ-ն հրաժարվեց այս համաձայնագիրը ստորագրելուց և դարձավ Մաքսային միության անդամ։

Եղոյանը հիշեցրեց, որ այդ իրադարձություններից հետո ստորագրվեց համաձայնագիր, որտեղից հանվեց ազատ առևտրի վերաբերյալ դրույթը․

«Իմ կարծիքով՝ այս համաձայնագիրը մեր հանրության մեջ, նաև՝ փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված համաձայնագիր է։ Նկատի ունեմ, որ գործող համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու դեպքում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա։ Սա նույն համաձայնագիրն է, որն ունեին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան՝ առանց ազատ առևտրի վերաբերյալ հատվածի»,- ասաց պատգամավորը։

Լրահոս
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
11:56
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան