Լրահոս 24/7
04.04.2024

Կառավարությունը կների ԼՂ-ից տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը

Կառավարությունը կների ԼՂ-ից տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը

Կառավարությունը հավանություն տվեց ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու և որպես պետական ֆինանսական աջակցություն ձևակերպելու մասին որոշմանը:

«ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված ՀՀ 2023 պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման հիման վրա ԼՂ կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են ՀՀ կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր:

Կառավարության կողմից զիջված պարտավորությունների կազմում ներառված են ՀՀ ֆինանսական կազմակերպությունների առջև ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները. խոսքը, մասնավորապես, շուրջ 6000 քաղաքացու մոտ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է:

Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 մլն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնելու՝ հապահովումն այդ պարտավորությունների գրավադրված ոսկե իրերը:

Փաստացի՝ ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7800 հատ ոսկյա իր:

Ընդ որում՝ մոտ 2.3 մլրդ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է. մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 մլն-ը՝ 718, 1 մլն-ից 2 մլն՝ 221 հատ, 2-2.5 մլն-ը՝ 25 հատ. 2.5-5 մլն՝ 15 հատ, և 5 մլն-ից ավելի՝ ընդամենը 5 հատ»,- ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Կառավարություն որոշման ընդունումից հետո որոշման շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար:

«Դիմումների ներկայացման կարգը և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ կպարզաբանվեն նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով: Պարտքի ներման համաձայնագրերի կնքումից հետո գրավադրված ոսկյա իրերը կվերադարձվեն քաղաքացիներին»,- ասաց նախարարը:

Լրահոս
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
14:43
Խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում. Մանուկյան
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
14:06
Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
13:42
«Ի՞նչ պիտի անեի, կանգնեի հրապարակում, գոռայի՝ դավաճա՞ն»․ Սասուն Միքայելյան
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
13:26
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Աշտարակից
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
13:03
Միասին պետք է ճանապարհենք այս մարդկանց ու սկսենք մեր երկրի վերակառուցումը. Նարեկ Կարապետյան
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
12:49
Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
12:22
Իրանի սահմանի մոտ ԱՄՆ-ի գործոնը ռիսկեր կստեղծի ՀՀ տրանսպորտային նախագծերի համար․ ՌԴ դեսպան
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
11:55
Նարեկ Կարապետյանը կեղծ պնդումներ է հնչեցրել
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա․ Ծառուկյան
11:34
Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա․ Ծառուկյան
Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են
11:29
Ուժեղ Հայաստանի՝ Շիրակի մարզի մի շարք գրասենյակներում խուզարկություններ են
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է  Ազգային Ժողովի շենքի առջև
11:05
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկում է Ազգային Ժողովի շենքի առջև
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից. Աշոտյան
11:03
Այժմ գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից. Աշոտյան
ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից
10:59
ՔՊ-ն քարոզարշավը սկսել է Սյունիքից
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
17:59
Հարձակում է եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա. Կարապետյան
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ
16:40
Քարոզարշավի ընթացքում պաշտոնյաները, եթե արձակուրդում չլինեն, չեն կարող զբաղվել քարոզչությամբ. ԿԸՀ նախագահ