Լրահոս 24/7
04.04.2024

Մենք կշարունակենք աշխատել, որ ամրապնդենք մեր կապերը․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

Մենք կշարունակենք աշխատել, որ ամրապնդենք մեր կապերը․ ՀՀ-ում ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ, «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։

«Մենք կշարունակենք ջանք չխնայելով աշխատել, որ ամրապնդենք մեր կապերը՝ հիմնվելով մեր հանձնառության, համատեղ արժեքների վրա, ինչպես նաև` բազմակողմանիության, օրենքների և իրավունքի վրա հիմնված կարգին մեր նվիրվածությանը»,- ասել է ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ Հայաստան-ԵՄ երկխոսության գործընթացը երբեք այնքան դինամիկ չի եղել, ինչպես ներկայում։

Մարագոսը շեշտել է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ամբողջական իրականացման կարևորությունը` կենտրոնանալով հատկապես կանոնակարգերի, դրանց համապատասխանեցման և բարեփոխումների վրա։

ԵՄ դեսպանը մանրամասնել է, որ անհրաժեշտ է համապատասխանեցնել այն ստանդարտները, որոնք Հայաստանը հանձն է առել.

«Եվրամիությունը ցանկանում է արագացնել այդ հանձնառությունների իրականացումը, որը կներառի աշխատանք, թվային անցում, կանաչ տնտեսություն, որոնք հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար՝ ժամանակակից դարձնելու տնտեսությունը»,-ընդգծել է Մարագոսը։

Նա տեղեկացրել է, որ  տնտեսական և ներդրումային ծրագրի հետ կապված, ՀՀ կառավարության և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ստեղծվել է ներդրումների համակարգման հարթակ, որը համատեղում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ նպատակ ունենալով վերանայել ծրագրերը և հասկանալ թե ինչ գործողություններ են անհրաժեշտ արագացնելու արդիական ներդրումները։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է, որ այս ընթացքում արդեն ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ են իրականացվել: Սյունիքում 35-ից ավելի նախագծերի իրականացման համար ԵՄ անդամ պետություններն ավելի քան 120 միլիոն եվրո գումար են մոբիլիզացրել՝ ենթակառուցվածքների, քաղհասարակության, տնտեսական զարգացման, զբաղվածության, կանաչ տնտեսության ոլորտում ներդրումների համար։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Մարագոսը հայտնել է այդ ուղղությամբ գրանցված առաջընթացի մասին։

Նա կարևորել է քաղաքական և անվտանգության հարցերի շուրջ հստակ նպատակներով և անկեղծ երկխոսությունը Հայաստանի հետ, որի հանձնառության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին։

Ըստ Մարագոսի՝ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով էական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմին։

«Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում կայունությանը և կարգավորմանը»,-շեշտեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, ապա, Մարագոսի խոսքով, Եվրամիության նպատակն է ընդլայնել գործընկերությունն ու համագործակցությունը։

 «Մենք ունենք համատեղ արժեքներ, համաձայն ենք միջազգային այն կարգին, որը հիմնված է օրենքների և իրավունքի վրա։ Ես հուսով եմ, հավատում եմ, որ մենք միասին շատ հստակ արդյունքների կհասնենք»,- վստահեցրել է բանախոսը։

Հայաստանի համար կարևորելով հանրային վարչարարության ոլորտում բարեփոխումներն՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև լավ աշխատող արդարադատության համակարգը, որը կներառի ուժեղ հակակոռուպցիոն շրջանակ, բարձրացնելով դիմակայունությունը՝ տարբեր մարտահրավերների ու սպառնալիքների արձագանքելիս։

Ըստ դեսպանի՝ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է Eurojust-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության հաստատում, որը կխորացնի քրեական գործերով համագործակցությունն ու կապահովի բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության, դատական իշխանության անկախության և օրենքի գերակայության համար։

Իր խոսքում Մարագոսն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանը՝ տեղեկացնելով, որ ԵՄ-ն ավելի քան 60 միլիոն եվրո է մոբիլիզացրել Հայաստանին մարդասիրական աջակցության համար։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության հետ նաև քննարկվում է հավելյալ աջակցության հարցը բնակարանաշինության, ապրուստի միջոցների համար։

Լրահոս
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
22:34
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի