Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի ներկայացուցիչների հանդիպումը:
Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից: Ներկայացվել են Հայաստանում նոտարական համակարգի վերջին բարեփոխումները:
Մասնակիցների կողմից կարևորվել է հատկապես նոր էլեկտրոնային գործիքի ներդրումը, որի միջոցով բանկերը, վարկային կազմակերպությունները և մի շարք այլ կազմակերպություններ կարողանում են մինչև 2 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով դիմել նոտարներին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել և զարգացնել համագործակցությունը նոտարական համակարգի հետագա բարեփոխումների և քաղաքացիներին առավել բարձր որակի ծառայությունների մատուցման շրջանակում:














