Լրահոս 24/7
05.04.2024

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետությունում հաստատված կայուն եղանակային ռեժիմին կփոխարինեն անձրևները։ Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը, որի ազդեցությունն արդեն կզգացվի մարտի 5-ի երեկոյից սկսած։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում։

«Շրջանների մեծ մասում առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա, տեղումները հիմնականում կլինեն անձրևի, իսկ  2000 մ-ից բարձր գտնվող հատվածներում՝ ձյան տեսքով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Ինչ վերաբերում է հանրապետության ջերմային ֆոնին, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ վերջին 5 օրերին գերակշռում էին արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները։ Դրա արդյունքում ապրիլի այս շրջանում գրանցվեց բարձր ջերմային ֆոն։

«Ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է եղել 3-4 աստիճանով։ Ապրիլի 6-ից սկսած մեր երկիր կներթափանցեն համեմատաբար սառն օդային հոսանքներ, և օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում, բայց միայն ցերեկային ժամերին, կնվազի 8-10 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Չնայած օդի ջերմաստիճանը կնվազի, առաջիկա 5 օրերին հանրապետության նախալեռներին և հովտային գոտիներում, որտեղ առկա է վեգետացիա, մասնագետները ցրտահարության վտանգ չեն տեսնում։ Նախնական կանխատեսումներով նշվում է, որ ապրիլին ցրտահարության վտանգը շատ փոքր է, նույնիսկ բացակայում է։

Լրահոս
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
22:34
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի