Ապրիլի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության և երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։