Լրահոս 24/7

Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից կբռնագանձվի 11 մլն դոլար

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով որպես պետությանը պատճառված վնասի հատուցում՝ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով բռնագանձել 5 մլրդ 689 մլն 764 հազար դրամ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ բավարարվել է Գլխավոր դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Ներկայացված հայցադիմումի փաստական հիմքի համաձայն, Սամվել Մայրապետյանն ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006 թվականի ընթացքում, ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանի միջոցով, «Գլոբուս» ՍՊ ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Տերյան 66 հասցեի բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում ներառել է շուկայական արժեքից էականորեն ցածր գներ:

Արդյունքում՝ Գագիկ Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև «Կենտրոն» նոտարական տարածքի գրասենյակում կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է շուրջ 66.000 դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 դրամ, իսկ ոչ բնակելիտարածքների արժեքը՝ շուրջ 61.000 դրամ:

Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 դրամ:

Այնուհետև, նշված գործարքներից առաջացող հարկային պարտավորությունների վճարման նպատակով՝ 2006 թվականի երկրորդ եռամսյակի՝ ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3 մլրդ 72 մլն 651 հազար դրամի փոխարեն՝ ներկայացրել է ընդամենը 228 մլն 696 հազար 200 դրամ ԱԱՀ գումարի հաշվարկ. այսինքն՝ պակաս է հաշվարկել ԱԱՀ-ի 2 մլրդ 843 մլն 955 հազար դրամը:

Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006 թվականի շահութահարկի հաշվարկում և, հաշվի առնելով ընկերության համախառն եկամուտից նվազեցվող ծախսերը, 2006 թվականի շահութահարկի գումարն ակնկալվող 2 մլրդ 846 մլն 243 հազար 830 դրամի փոխարեն՝ Գագիկ Հակոբջանյանը ներկայացրել է 11 մլն 435 հազար դրամի չափով. այսինքն՝ պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմել է 2 մլրդ 834 մլն 808 հազար դրամ:

Հետագայում, Գագիկ Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու հանցավոր գործունեությունը թաքցնելու, ինչպես նաև դրա բացահայտման վտանգընվազեցնելու նպատակով՝ Սամվել Մայրապետյանի հանձնարարությամբ նախաձեռնել է ընկերության լուծարման գործընթացը, որպիսի պայմաններում 2006 թվականի նոյեմբերի 21-ին ընկերությունը լուծարվել է:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 05.04.2024 թվականի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4.4 մլրդ դրամ (11 մլն ԱՄՆ դոլար) (գումարի չափը որոշվել է դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննության եզրակացության հիման վրա):

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago