

ԱՄՆ-ն և Գերմանիան դեմ են Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հեռուստամարաթոնի եթերում։
Նրա խոսքով՝ Կիևի մյուս դաշնակիցները պաշտպանում են այդ որոշումը։«Հրավերի ձևաչափն առաջարկել է հենց Ուկրաինան՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավական երաշխիք։ Այն օրակարգում է։
Բացարձակապես բոլոր դաշնակիցները աջակցում են այդ որոշմանը, բացի երկուսից։ Քանի որ այս տեղեկատվությունը հրապարակվեց, ԱՄՆ-ը և Գերմանիան փորձում են ուշադրություն դարձնել այլ թերահավատ դաշնակիցների, ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան: Բայց առանցքային է հենց այդ երկու երկրների դիրքորոշումը», – ասել է տիկին Ստեֆանիշինան։
Փոխվարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ հրավիրելու հարցը օրակարգում է, և այն օրակարգում կլինի այնքան, որքան անհրաժեշտ է մինչև այդ որոշման ընդունումը:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…