Լրահոս 24/7
06.04.2024

Երուսաղեմի հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը.

«Մենք՝ Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, վտանգավոր նշաձող են ավելացրել։

Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը:

Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։

Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի:

Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել Հին քաղաքի խճանկարը:

Մենք բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու hայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։

Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերությունների հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։

Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ։

Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են:

Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում:

Այս արժեքներն այժմ վտանգված են ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնք պաշտպանում են նրանց:

Հայոց թաղի պահպանութjան և պաշտպանության շարժում

Երուսաղեմի հայկական բարեսիրական միություն

Հայ երիտասարդաց միություն – ՀԵՄ

Հայ մարմնակրթական ընդհանուր միություն – ՀՄԸՄ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն – ՀՅԴ

Ռամկավար Ազատական Կուսակցություն – ՌԱԿ

Հայ Օգնության Միություն – ՀՕՄ»։

Լրահոս
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
11:56
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
11:47
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
11:42
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
11:37
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում,  քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
11:33
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
11:25
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
11:11
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ