Լրահոս 24/7
08.04.2024

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում երկրորդ  ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Զարուհի  Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Ակնկալվում է, որ օրենսդրական  փաթեթի ընդունման արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման, ընտանիքում բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, ինչպես նաեւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ աջակցության արդյունավետ միջոցների իրականացման համար:

Հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի տեղեկացմամբ, փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մի շարք առաջարկներ են ստացվել Կառավարությունից եւ պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաեւ հեղինակները: Ի թիվս այլ փոփոխությունների՝ փոխվել է նաեւ նախագծի վերնագիրը՝ ստանալով «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Փոխվել է օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից: Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին, որը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Լրահոս
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
22:34
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու քայլերը
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի