Եվրոպական խորհրդարանի 24 պատգամավոր, այդ թվում՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել ապահովել Հայաստանի անվտանգությունը։
Այդ նախաձեռնության մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգի գրառմամբ հայտնել է Նատալի Լուազոն։
«Մինչ Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները ուժեղացնում են իրենց աջակցությունը Երևանին, մենք՝ Եվրախորհրդարանի 24 պատգամավորներս, կոչ ենք անում Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Էնթոնի Բլինքենին ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- նշված է գրառման մեջ։