Լրահոս 24/7
08.04.2024

ՄԻՊ-ը աշակերտների հետ խոսել է ատելության խոսքին վերաբերող հարցերի մասին

ՄԻՊ-ը աշակերտների հետ խոսել է ատելության խոսքին վերաբերող հարցերի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 8-ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Աշակերտական խորհուրդների կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում ընդունել է Երևանի Գևորգ Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցի աշակերտներին:

Անահիտ Մանասյանը դպրոցի սաներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, ատելության խոսքին, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ:

«Չափազանց կարևորում եմ նման հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները»,- ողջունելով երեխաներին՝ ասել է Պաշտպանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր հարցեր․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։

Երեխաներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն կատարած այցի մասին, որին մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները:

Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր հարցերի մասին:

Հանդիպման շրջանակներում քննարկվել են աշակերտական խորհուրդների առաքելությանն ու նպատակներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր երկրների առաջատար փորձին:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին հետաքրքիր զրույցի համար և նշել, որ ՄԻՊ աշխատակազմի դռները նրանց առջև միշտ բաց են:

Լրահոս
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
11:56
Տնտեսվարողները պետք է իրենց արտադրանքի որակը լավացնեն. Փաշինյան
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
11:47
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
11:42
ՀՀ-ից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
11:37
Տնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում,  քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
11:33
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա. վարչապետ
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
11:25
6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
11:11
Վաշինգտոնը պատրաստ է կրկին հզոր հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ