

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամի չափով կամ 10000 դրամի չափով: Շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ – դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ:
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված, 2023 թ. նոյեմբերի 9-ի համապատասխան որոշման շահառու հանդիսացող 4412 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար: Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 276 մլն դրամ:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…