Կրթություն

Բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի․ ԿԳՄՍ նախարար

2006 թվականից մինչև հիմա մեր բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով, ասել է Ժաննա Անդրեասյանն ակադեմիական քաղաքի հատակագծի հայեցակարգը ներկայացնելու քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ սա ստեղծել է մի իրավիճակ, երբ մեր ԲՈՒՀ-երը, մեծապես կախված լինելով ուսման վարձերից, ֆինանսավորման հիմնական աղբյուր են փորձում գտնել կրթության որակի հաշվին․

«Եթե ստիպված ես պահել ուսանողներ ԲՈՒՀ-ի գործառնության անհրաժեշտ աղբյուրները ստանալու համար, պարզ է, որ այստեղ ստիպված ԲՈՒՀ-ում պահում ես ուսանողներ, որոնք այլ պայմաններում գուցե չհասնեին ուսման այդ փուլին և այլ պայմաններում գուցե նաև այլ որոշումնե՞ր կայացվեին»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի, և կառավարությունն սկսել է գիտական համակարգի շատ էական ֆինանսավորման ավելացում և մի շարք գործիքակազմեր ներդնել, որով խրախուսում է ավելացնել նաև գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվող մարդկանց թիվը՝ նպաստելով երիտասարդ գիտնականների աճին․

«Սա միայն կառավարության ծրագիրը չի կարող լինել, սա պետք է լինի մեր բոլորի ծրագիրը, որ ունենանք հաջողություն, և դայնաջողություն կունենա, որովհետև մենք այստեղ գալիս ենք ակադեմիական քաղաքից։ Առավոտյան առիթ ունեցանք միասին երկաթուղային կայարանից անցնել այն երկաթուղային գծով, որ այսօր էլ գործում է և երկաթուղու միջոցով անցնել ակադեմիական քաղաքի տարածքը, որը նախատեսված է և որը ցույց է տալիս, որ այն, ինչի մասին խոսում ենք, դրա ճանապարհներն արդեն կան, մեզ մնում է՝ աշխատել, աշխատել, աշխատել, բայց այդ աշխատանքի արդյունքը պետք է լինի մեր բոլորիս պատկերացրած բարձրորակ գիտությունն ու կրթությունը»,- եզրափակել է Անդրեասյանը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago