Մշակույթ

Պարի «Ծաղկունք» միջազգային փառատոն Երևանում

«Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի պարի «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը նվիրված կլինի ապրիլի 29-ին նշվող Պարի միջազգային օրվան։

Կամուրջ» մշակութային կենտրոնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ փառատոնի նպատակը, մեկ միասնական հարթակում միավորելով, ներկայացնելն է աշխարհի տարբեր ազգերի պարերը՝ Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան և երիտասարդական խմբերի միջոցով։

Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ֆրանսիայի, Ստասբուրգ և Լիոն քաղաքների, Վրաստանի, Լեհաստանի ու Ուկրաինայի մի շարք պարային համույթներ, անսամբլներ և երգչախմբեր։ Փառատոնին ներկա կգտնվեն նաև սիրված և ճանաչված երգիչներ Հայաստանից:

Նշվում է, որ «Կամուրջ» մշակութային կենտրոնը մշտապես միտում ունի նպաստելու պարարվեստի հանրայնացմանը:

«Պարը մշակութային հաղորդակցման լեզու է, ազգային մշակութային արժեք:  Այն արվեստների յուրօրինակ համադրում է։ Պարի միջոցով մարդիկ փոխանցում են իրենց զգացողությունները, հույզերը, ուրախությունը, ոգին, նաև ազգի մտածողությունն ու  մշակույթը, մղում ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝  կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր: Այն արվեստի միասնական ձև է, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման: Պարը զորեղ միջոցներից է`  ներաշխարհի հարստացման, ինքնաճանաչման և ազգը  համախմբելու առումով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago