Լրահոս 24/7
16.04.2024

Սա Փաշինյանի ծրագիրը չէ, իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան

Սա Փաշինյանի ծրագիրը չէ, իմ անձնական մոտեցումն է․ Քոչարյան

Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցումն է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, շեշտելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի:

Քոչարյանն ասել է, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոն թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը ոչ միայն կօգնի, որ ի հայտ գան Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել:

Անդրանիկ Քոչարյան. – Ես ասել եմ, որ խնդիրներ կան, որը ավելի կուժեղացներ Ցեղասպանության հետ կապված մեր ամբողջական փաթեթը: Հիմա, ես ասել եմ, որ վարչապետը, անդրադառնալով Ցեղասպանությանը, միշտ անդրադարձել է դրա փաթեթի բավականին բովանդակալից լինելուն: Հիմա, ես գուցե պետք ա էդպես չձևակերպեի, և ես համաձայն եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ գործընկերների հետ, որ մեր խմբակցությունը դա չի քննարկել: Ո՛չ, չկա՛ քաղաքական որոշում, չկա՛:

«Ազատություն». – Պարզապես, Դուք որ ասել եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ամբողջացնել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, մարդիկ մտածել են, որ սա Փաշինյանի՛ ծրագիրն է:

Քոչարյան. – Ոչ, Փաշինյանի ծրագիրը չի, սա ասել եմ ես:

«Ազատություն». – Դուք քաղաքական իշխանության հետ, Փաշինյանի հետ էլ չեք քննարկել այս հարցը, պարզապես Դուք…

Քոչարյան. – Ոչ, ես հարցազրույց եմ տվել ձեր ռադիոընկերությանը:

«Ազատություն». – Դա Ձեր անձնական մոտեցումն է:

Քոչարյան. – Բնականաբար: Բայց էդ անձնական մոտեցումը հենց էնպես օդից չի եկել: Ես նշել եմ, որ հանդիսանում եմ ժառանգորդը ցեղասպանության ենթարկված ընտանիքի՝ և՛ հայրական կողմից, և՛ մայրական կողմից, հիշողության կրող եմ, ես ասում եմ՝ էդ հիշողությունը պետք է արձանագրվի, փաստագրվի: Ես չեմ ասում, որ կասկածի տակ կարա դրվի Ցեղասպանությունը, մոռացեք:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. Պեսկով
13:46
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. Պեսկով