ՀՀ ՆԳՆ-ից Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնում են, որ ապրիլի 17-ի ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղու թիվ 5 հասցեում տեղի են ունենալու ՀՀ ՊԵԿ վարչական շենքի պայթեցման աշխատանքներ, ինչով պայմանավորված փակվելու է մայրուղին։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն է իրականացնելու ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։