Լրահոս 24/7
29.04.2024

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող տարածաշրջանային համաժողով Հայաստանում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող տարածաշրջանային համաժողով Հայաստանում

Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական պաշպանության քաղաքականության ապահովում» խորագրով երկօրյա տարածաշրջանային համաժողովը, որը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։
Միջոցառման նպատակն էր ապահովել տարածաշրջանային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում արձանագրված ձեռքբերումների և դեռևս արդիական խնդիրների քննարկման համար՝ մասնավորապես դիտարկելով սոցիալական ծառայությունները՝ որպես ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի, համապատասխան գլոբալ ու տարածաշրջանային օրակարգերի իրականացման կարևոր բաղադրիչ։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանը։

Միջոցառմանը ելույթներ են ունեցել նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, համաժողովի համակազմակերպիչ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Ասիական զարգացման բանկի մարդկային և սոցիալական զարգացման սեկտորի գրասենյակի տնօրեն Վենդի Ուոքերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և այլ հյուրեր։

«Որպես հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտը համակարգող հիմնական գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքը շարունակում է ուղղված լինել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, նրանց տարիքին ու գնահատված կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցմանն ու զբաղվածության ապահովմանը։ Պետության քաղաքականության առանցքում շարունակում են լինել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների լավարկմանն ու անկախ կյանքի ապահովմանն ուղղված աշխատանքները», – իր ելույթում շեշտել է նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կարևորությունն ու այս ուղղությամբ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ իրականացվող և նախատեսվող բարեփոխումները իրապես կկարողանան լուծել ոլորտում առկա հիմնահարցերը և նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը։

Նախարարության ներկայացուցիչները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացված քայլերը, օրենսդրական դաշտի բարեփոխումներն ու նոր կարգավորումները, հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրառման աշխատանքները։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ներկայացրել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրարկման նպատակով ստեղծված «e-disability» թվային գործիքը, որը մասնագետներին հնարավորություն է ընձեռում հավաքագրել գնահատվող անձի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ ըստ հաշմանդամության տեսակների և ֆունկցիաների սահմանափակման աստիճանների։

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ․ 15 երկրի տարբեր փորձագիտական մակարդակում աշխատանք իրականացնող փորձագետները, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և այլ երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են ներառական սոցիալական քաղաքականության իրենց երկրների փորձառության, իրականացված բարեփոխումների և աշխատանքների մասին։ Անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հասանելիության, տարիքային խմբերի և հաշմանդամության տեսակների հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության փաթեթին ու մատուցվող ծառայություններին, հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների թվայնացման գործընթացի կարևորությանը։
Միաժամանակ, դիտարկվել են մարդու կյանքի բոլոր փուլերը՝ բացահայտելով հաշմանդամություն ունեցող երեխաների, մեծահասակների ու տարեցների հատուկ կարիքներն ու խոցելիությունը և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունները՝ ըստ կյանքի համապատասխան փուլերի։

Մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող առանցքային բարեփոխումների վերաբերյալ միջազգային փորձի փոխանակումը, հաշմանդամության գնահատման համակարգերի վերաբերյալ տարբեր երկների փորձի ճանաչումը, որն իր հերթին կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց համար արդյունավետ ծառայությունների նոր փաթեթների մշակման գործընթացին՝ միաժամանակ գնահատելով թվայնացման առավելություններն ու ռիսկերը հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման գործում:

Համաժողովի շրջանակում հայաստանյան արտադրողներին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց կողմից արտադրված աջակցող միջոցների տեսակները։

Լրահոս
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
16:50
Հայաստանի տնտեսական աճը 2026-ի առաջին կիսամյակում կազմել է 6%. ԱԶԲ
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
16:33
Ամենաարդյունավետ զենքը երկխոսությունն է. Իրանի ԱԳՆ
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
16:24
Ալմաթիի հռչակագրին հղումը և իրավական իրողությունները. առանցքային հարցադրումներ
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
16:03
Թրամփի հանդեպ մեդիա բոյկոտից հետո Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
15:49
ԱՄՆ-ը կհայտարարի Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի ստեղծման մասին
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
15:43
Արցախցի 8000 ընտանիք վերցրել է բնակապահովման ծրագրի սերտեֆիկատը, իրացրել է ընդամենը 4000-ը. Գեղամ Ստեփանյան
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
15:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
15:10
Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը․ Արթուր Խաչատրյան
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
14:59
Հայաստանին և Ռուսաստանին երկար ու ցավոտ բանակցային գործընթաց է սպասվում․ Կորտունով
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
14:43
ՀՀ-ն նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
14:29
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են խորհրդարանական կապերի ընդլայնումը
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
14:20
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
14:03
Պետական դավաճանության մեղադրանքով քրգործն ուղարկվել է նոր քննության
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
14:00
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. Պեսկով
13:46
Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. Պեսկով