Լրահոս 24/7

Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին մայիսի 1-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ` հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը:

Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Ղրղզստանի բնակավայրերում՝ էպիկենտրոնին ամենամոտ գյուղերում երկրակեղևի տատանումների ինտենսիվությունը կազմել է 2,5 բալ։

Եվս մեկ երկրաշարժ, ըստ նույն աղբյուրի, տեղի է ունեցել Ղրղզստանում: Ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների աղբյուրը գտնվել է Բոր Դեբե գյուղից 9 կիլոմետր հարավ-արևելք։ Բնակավայրում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտավորապես 3 բալ։ 

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հանրապետությունում երկրակեղևի տատանումների հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։

Թիվ 1

Recent Posts

Եղիշե Կիրակոսյանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ԱԺ-ում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին,…

3 minutes ago

Աշխարհում ամեն ինչ գին ունի

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Դուք տեսե՞լ…

24 minutes ago

Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ ՀԴՄ կտրոնի գեներացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի…

31 minutes ago

Խորհրդարանը քննարկում է 1899 և 1907 թթ. Հաագայի կոնվենցիաները վավերացնելու նախագիծը

Հաագայի խաղաղության կոնֆերանսների ժամանակ՝ 1899 և 1907 թվականներին, ընդունվել են մի շարք պայմանագրեր, փաստաթղթեր, որոնք…

48 minutes ago

Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով. Սիմոնյան

Տուգանային 9 միավորը 13 դարձնելու նախաձեռնությունն առաջացել է վարորդների խնդրանքով: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի…

1 hour ago

Գևորգ Պապոյանն այցելել է Սուրենավանի նավթավերամշակման գործարան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 3-ին այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։…

2 hours ago