ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023 թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից։