Լրահոս 24/7

ՇՄՆ ներկայացուցիչները մասնակցել են կլիմայի միջազգային երկխոսության համաժողովին

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի կայանալիք 29-րդ հանդիպման նախագահության հրավերով Շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Արամ Մեյմարյանը և նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը Բեռլինում մասնակցել են  Պետերբերգի կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին։

Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսությանը մասնակցել են շուրջ 40 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կոնկրետ քայլերը և ամրապնդելու վստահությունը ինչպես կլիմայական բազմակողմ բանակցություններում, այնպես էլ առանձին երկրների միջև: Երկխոսությունը միտված էր նաև 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (UNFCCC COP 29) նախապատրաստման թեմաներին։

Պետերբերգի կլիմայական երկխոսությունը մեկնարկել է 2010 թվականին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի կողմից և ամեն տարի միավորում է ընտրված պետությունները՝ ՄԱԿ-ի ԿՓՇԿԿ Կլիմայի փոփոխության կոնֆերանսներում հաջող բանակցությունների համար հող նախապատրաստելու համար:

«Առաքելություն 1.5» խորագրով երրորդ թեմատիկ նիստին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հանդես է եկել ելույթով, որում  մասնավորապես անդրադարձ է կատարվել կլիմայի ֆինանսավորման նպատակների, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC), Կիոտոյի արձանագրության և Փարիզի համաձայնագրի այլ նպատակների շուրջ կոնսենսուսի ձևավորման հարցերին։ ինչպես նաև շեշտադրվել է, որ նորարարական մոտեցումների ցուցադրումը, միջազգային ֆինանսական համակարգի նպատակաուղղված բարեփոխումները, մասնավոր ֆինանսավորման և համակցված ֆինանսական լուծումների ընդլայնման որոշակիության ստեղծումը և ածխածնի շուկաների ամրապնդումը առանցքային են կլիմայական գործողությունների իրական վերափոխման հասնելու համար: Նորարարական ֆինանսական գործիքներն ու մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն՝ օգնելու հաղթահարել կլիմայի ֆինանսավորման առկա բացը և, ի վերջո, խթանել կլիմայական գործողությունները՝ Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու համար:

Համաժողովի շրջանակում  քննարկումները ծավալվել են հետևյալ թեմաների շուրջ՝

  • ներդրումների ազգային կլիմայական պլանների համապատասխանեցումը1.5°C-ի սահմանաչափը պահելու և կլիմայական դիմակայունությանն արագ հասնելու համար,
  • Փարիզի համաձայնագրի իրականացման համար ֆինանսական նոր աղբյուրների ստեղծում,

Ինչպես նաև կազմակերպվել է նախարարական թեմատիկ 3 աշխատաժողով՝ հետևյալ հարցերի շուրջ՝

  • ինչպե՞ս ձևավորել Կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) արդյունավետ և արդար մոտեցումներ,
  • միջազգային ֆինանսական շրջանակում ին՞չ փոփոխությունների անհրաժեշտություն կա 1,50 C-ի սահմանաչափը պահելու և կլիմայական դիմակայունությանը հասնելու համար,
  • ինչպե՞ս մշակել իրական աշխարհում արագ իրականացում և ներդրումներ ապահովող Ազգային Սահմանված Գործողությունները (NDC-ներ), որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավորություններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար:
Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

16 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

16 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago