Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում այցելել է Մեծ Բրիտանիայի ազգային գրադարան, որտեղ 2025 թվականին նախատեսվում է կազմակերպել հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը մասնակցել են բրիտանական գրադարանի միջազգային գրասենյակի ղեկավար Մարսի Հոփքինդսը,  Միջազգային ներգրավվածության կառավարիչ Էլեոնոր Կուպերը, Ասիական և Աֆրիկյան հավաքածուների ղեկավար Լուիզա Մենգոնին, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար Մայքլ Էդմանը:

ԿԳՄՍ նախարարը, կարևորելով նմանօրինակ ցուցադրությունների անցկացումը, ընդգծել է զուգահեռաբար դասախոսություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում: Ժաննա Անդրեասյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի անցկացվելիք ցուցահանդեսը Հայաստանում ևս կազմակերպելու հարցում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է բրիտանական գրադարանում պահվող հայկական հարուստ ժառանգության՝ ձեռագրերի, քարտեզների և ամենատարբեր նյութերի գույքագրումը, քարտեզագրումն ու ամբողջացումը:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago