

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ Խաղաղության կորպուսի Վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Կարոլ Սպանին:
Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երեք տասնամյակ ԱՄՆ Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում:
«Վստահ եմ, որ այս այցելությունը նույնպես իր դրական արդյունքները կունենա և կնպաստի Խաղաղության կորպուսի նախաձեռնությունների և ծրագրերի ընդլայնմանը տարբեր բնագավառներում: Իհարկե, գնահատելի է նաև Կորպուսի իրականացրած գործունեությունը Հայաստանի տարբեր մարզերում և մասնավորապես կրթության բնագավառում, որը Հայաստանի կառավարության համար առաջնահերթ ոլորտ է: Կարծում եմ՝ դուք լավատեղյակ եք այն խնդիրներին և մարտահրավերներին, որ մենք ունենք կրթության ասպարեզում, և այս առումով էլ ձեր աջակցությունն ու համատեղ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են»,- նշել է նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը նշել են, որ ուրախ են Հայաստանում ներկայացված լինելու և երկրի զարգացմանն աջակցելու հնարավորության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդների կրթության, առաջնորդության դասընթացների, կամավորության և այլ ոլորտների վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել են Կորպուսի կողմից իրականացվող ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերում և երիտասարդության շրջանում:
Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, և այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև ԱՄՆ կառավարության և իշխանությունների աջակցությունը բարեփոխումների կյանքի կոչման գործընթացին:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորությունների սահմաններում օժանդակել Խաղաղության կորպուսի գործունեությանը:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…