Մեքքայում ուխտագնացության ժամանակ մահացել է 577 մարդ

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ տարբեր երկրներից 577 ուխտավոր է մահացել։ Վիճակագրությունը, հղում անելով աղբյուրներին, ներկայացնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը:

Սաստիկ շոգի հետևանքով մահացել է 322 մարդ, մեկը մահացու վիրավորվել է հրմշտոցի հետևանքով։

Մահացածների մեծ մասը եգիպտոսցիներ են, հայտնի է նաև 60 հորդանանցու մահվան մասին։

Երկրում շոգից տուժել է մոտ 2 հազար ուխտավոր։ Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ հունիսի 17-ին Մեքքայում ջերմաստիճանը գերազանցել է 51C աստիճանը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հաջին մասնակցել է մոտ 1,8 միլիոն ուխտավոր։ Ըստ լրատվականի տվյալի՝ մասնակիցներից շատերը գրանցված չեն եղել, և նրանց ժամանումն առաջացրել է ուխտավորների ճամբարների գերբնակեցում:

Նրանք չեն կարող մուտք գործել Սաուդյան Արաբիայի իշխանությունների տրամադրած օդորակիչներով տարածքներ, նաև երկար ժամանակ մնում են առանց ջրի ու սննդի։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

13 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

13 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

13 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

13 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

13 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

14 hours ago