Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու գործում։ Այս համատեքստում, մասնավորապես՝ շեշտվել է համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունն աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության, երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի ոլորտներում։

«ՄԱԿ-ի կառույցների հետ ունենք համագործակցության լայն շրջանակ, որն ընդգրկում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի գրեթե բոլոր ոլորտները։ Ուրախ ենք և պատրաստակամ՝ շարունակելու համատեղ աշխատանքներն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով ոլորտային ռազմավարություններին՝ Նարեկ Մկրտչյանը մասնավորապես՝ ներկայացրել է ժողովրդագրության, զբաղվածության, սոցիալական աջակցության ոլորտներում սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։

Նախարարը նշել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտի գերակայություններին անդրադարձ է կատարվել նաև օրերս Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին, որի շրջանակում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի և աղքատության դեմ պայքարի ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Ֆրանսուազ Ժակոբը ևս շեշտել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

8 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

8 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

9 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

9 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

9 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

9 hours ago