«Կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար». դեսպան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Միչելին (նստավայրը՝ Վալետա):

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահը հաջողություններ է մաղթել նրան նոր պաշտոնում: «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները: Նախորդ տարի նշեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միևնույն ժամանակ, մեր հարաբերությունների պատմությունը շատ վաղ անցյալ ունի, իսկ ներկա ժամանակաշրջանում մենք շարունակում ենք պահպանել և զարգացնել մեր ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ Ձեր նշանակումն իր նպաստը կբերի մեր հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման գործին»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Ջովաննի Միչելին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մասնավորապես նշել է. «Մեր հարաբերությունները գերազանցապես զարգանում են: Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցության առաջմղման վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել, քաղաքական, տնտեսական, մշակութային և տուրիստական ոլորտներում փոխգործակցության խթանման հեռանկարներին և հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների շուրջ: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի միանշանակ դիրքորոշումը՝ հասնել կայուն խաղաղության, որը հիմնված կլինի, երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, հարևանների հետ բարիդրացիության հիմնարար սկզբունքների վրա:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

3 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

3 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

3 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

3 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

4 hours ago