Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել Լիտվայի հետ առկա բազմաշերտ և հարուստ օրակարգի առումով՝ ընդգծելով նաև իր լիտվացի գործընկերոջ կողմից ներդրվող ջանքերն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում։

Այս մասին Միրզոյանը հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նա, շնորհակալություն հայտնելով լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նորից այցելել Լիտվա, որտեղ վերջին անգամ եղել է 2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ 

«Մեր երկրները վայելում են ամուր ընկերություն և համագործակցություն՝ հիմնված համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն բարգավաճման նպատակների վրա»,- ասել է նախարարը՝ իր գոհունակությունը հայտնելով այն առումով, որ երկու երկրների միջև փոխայցելությունները անցել են ակտիվ, ընդգրկուն, շարունակական և զարգացող գործընկերության մթնոլորտում։

Նա նշել է, որ իր լիտվացի գործընկերոջ հետ վերահաստատել են երկկողմ կապերը խորացնելու հանձնառությունն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներին։

«Ես կցանկանայի նաև ընդգծել իմ գործընկերոջ (նկատի ունի Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին) անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման գործում»,- ընդգծել էՄիրզոյանը՝ հավելելով, որ կողմերն, իհարկե, գիտակցում են միջխորհրդարանական համագործակցության կարևոր ներդրումը երկու երկրների միջև կապերի խորացման գործում:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

13 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

13 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

13 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

13 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

13 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

14 hours ago