ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Թալին համայնքի մշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրեր, ծանոթացել մշակութային հաստատությունների գործունեությանն ու ենթակառուցվածքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, վարչական ղեկավարներ:

Դանիել Դանիելյանի առաջին կանգառն Աշնակ բնակավայրն էր, որտեղ նախարարի տեղակալն այցելել է Աշնակի մշակույթի կենտրոն, տեղում ծանոթացել կենտրոնի շենքային պայմաններին, զրուցել պատասխանատուի հետ, հետաքրքրվել խմբակների առկայությամբ։

Նախարարի տեղակալն ուշադրության է արժանացրել առկա կարիքները, երկկողմ քննարկվել են նաև հնարավոր միջոցառումները, որոնք կարող են անցկացվել մշակույթի կենտրոնում՝ բնակավայրում մշակութային կյանքն ակտիվացնելու, նոր խմբակներ ձևավորելու համար։

Հաջորդիվ պաշտոնատար անձինք այցելել են Թալինի մշակութային կենտրոն, որտեղ ևս նախարարի տեղակալը ծանոթացել է շենքային պայմաններին, տարվող աշխատանքներին և զրուցել աշխատակիցների հետ։

Դանիել Դանիելյանին են ներկայացվել կենտրոնում անցկացվող խմբակների, երեխաների հաճախումների, վերջին ընթացքում անցկացված միջոցառումների և համայնքում մշակութային կյանքին վերաբերող այլ մանրամասներ։

Այցի վերջին կանգառը Դաշտադեմ բնակավայրն էր, որտեղ փոխնախարարը համայնքի ղեկավարի, Դաշտադեմի վարչական ղեկավարի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ շրջել է Դաշտադեմի (Քաղենիի) ամրոցում, ուսումնասիրել տարածքային պայմանները։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել համայնքի մշակութային ներուժը, քննարկել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարներն ու մշակութային կյանքի ակտիվացմանը վերաբերող հարցեր:

Թիվ 1

Recent Posts

ՏԿԵ փոխնախարարը Թեհրանում մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը փետրվարի 26-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մասնակցել…

22 minutes ago

Եվրոպական անվտանգության բլոկը ուժեղ չի լինի առանց Թուրքիայի. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ եթե Եվրոպան ցանկանում է բարեփոխել իր…

52 minutes ago

Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թ սեպտեմբեր. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ «1988թ. այս օրերին՝…

1 hour ago

ԵՄ-ն դիտարկում է ՀՀ-ի իր դեսպանատներից ֆինանսավորել վրացական ընդդիմությանը. ՌԴ ԱՀԾ

Եվրամիությունը ծրագրում է ամեն գնով Վրաստանը վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։ Այս մասին հաղորդագրություն է…

1 hour ago

Հաստատվել է շրջհարկ վճարողների աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության…

2 hours ago

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ․ ԴՕԿ կուսակցություն

Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ, այս մասին հայտարարություն…

2 hours ago